ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Յունիբանկ»-ն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ

26.09.2013

Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները:

Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ և հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

Ընդհանուր առմամբ Յունիբանկն արդեն տեղադրել է 41 տերմինալ մայրաքաղաքային և մարզային մասնաճյուղերում: Հետագայում նախատեսվում է տերմինալներ տեղադրել նաև հասարակական վայրերում:

«Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Վարկի մարման կամ հաշվի համալրման համար այլևս պարտադիր չէ դիմել բանկի աշխատակցին: Յունիբանկում հաճախորդը կարող է դա անել ինքնուրույն: Շուտով տերմինալների միջոցով հնարավոր կլինի նաև կատարել տարբեր վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների դիմաց», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x