ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունաստանում տնտեսական անկումը կանխատեսվածից ավելի մեծ կլինի

24.04.2012

Հունաստանի Կենտրոնական բանկը վատացրել է ընթացիկ տարվա համար երկրի ՀՆԱ-ի անկման կանխատեսումը։

2012թ. տնտեսական անկումը կկազմի 5%՝ ավելի վաղ կանխատեսված 4,5%-ի փոխարեն, ասված է Հունաստանի ԿԲ-ի՝ այսօր հրապարակած զեկույցում։

Տնտեսական աճ ԿԲ-ն ակնկալում է 2013-ի տարավերջից ոչ շուտ։ 2008-ից ռեցեսիայում գտնվող եվրոպական այս երկիրն իր պարտքերը ֆինանսավորում է Եվրամիության և Արժույթի միջազգային  հիմնադրամի բազմամիլիարդանոց վարկերի շնորհիվ։ 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Հունաստանի ԿԲ նախագահ Գեորգիոս Պրովոպուլոսը հյատարարել էր, որ 2012թ. տնտեսական անկումը չի գերազանցի 4,5%-ը։ Ամեն դեպքում, 2012թ. տնտեսական անկումն ավելի քիչ կլինի, քան 2011թ., երբ այն մոտ 7% էր, կանխատեսում է ԿԲ-ն՝ զգուշացնելով, որ տնտեսական անկման դանդաղումը հնարավոր է միայն ծրագրված կառուցվածքային բարեփոխումների անհապաղ իրականացման դեպքում։ ԿԲ-ի վերանայված կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում գործազրկության մակարդակը Հունաստանում կգերազանցի 19%-ը։ Գնաճը կշարունակի մնալ 1,2%-ի մակարդակում, իսկ 2013թ. կկազմի մոտ 0,5%։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x