ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է 3 մլրդ դոլարի սահմանը

20.09.2013

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody՚s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:  

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտոտոմսերի տեղաբախշման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի /FOMC/ հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»-, ասաց ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին ագնամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x