ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավարտվեց «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագիրը

20.09.2013

 Ս.թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երկամսյա ծրագիրը մեկնարկել էր ս.թ. հուլիսի 9-ին՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել ուսանողներին՝ ծանոթանալու ՀՀ բանկային համակարգին, Պրոմեթեյ Բանկի կորպորատիվ արժեքներին ու երկարամյա պատմությանը և նախապատրաստել երիտասարդներին աշխատանքի անցնել բանկային համակարգում:

Ծրագրին դիմած շուրջ 500 դիմորդներից, ընտրության 3 փուլերի արդյունքներով, որպես «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրի մասնակիցներ ընտրվեցին լավագույն 30 ուսանողները:

Ծրագրի մասնակիցները 2 ամիս շարունակ մասնակցեցին Բանկի մասնագետների կողմից մատուցվող բանկային տարաբնույթ թեմաներով դասախոսություններին, ձեռք բերեցին գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին:

«Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրի մասնակիցները հնարավորություն ստացան կիրառելու իրենց գիտելիքները՝ անմիջականորեն մասնակցելով բանկային բազմաբնույթ ծառայությունների մատուցման գործընթացին՝ Բանկի առաջատար մասնագետների ուղղորդմամբ:

Ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ ապահոված մասնակիցները ներառվեցին Բանկի առաջնային կադրային ռեզերվում, իսկ մասնակիցներից 2-ն արդեն իսկ աշխատանքի են անցել Պրոմեթեյ Բանկում:

Պրոմեթեյ բանկը շնորհավորում է «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագրի շրջանավարտներին, մաղթելով նրանց փայլուն մասնագիտական կարիերա: Շնորհավորանքներին միանում է նաև ebank.am կայքի անձնակազմը:



 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x