ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնի մասնակից է «ԲՏԱ Բանկը»

19.09.2013

ԲՏԱ Բանկը հայտարարում է «Երկրները` մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա փառատոնին մասնակցելու մասին:

Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային և էթնիկ: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և ՀՀ- ում գործող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները:

Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական այրեր, դեսպաններ:

Բանկի հաճախորդներին և բոլոր հետաքրքրված անձանց ԲՏԱ Բանկը հրավիրում է իրենց տաղավար, որտեղ Բանկի աշխատակիցները Ձեզ սիրով կներկայացնեն Բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, ինչպես նաև կտրամադրեն բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ և այլ նյութեր:

Ինչպես նաև փառատոնի յուրաքանչյուր օր անակնկալ նվերներ են սպասվում Բանկի տաղավարի 50-րդ, 100-րդ և 200-րդ հաճախորդներին:

Բանկի Վարչության նախագահ Նուր Բակբերգենովը նույնպես ընդգծեց  նման միջոցառումների կարևորությունը:

- Բանկի անունից, ինչպես նաև իմ կողմից ողջունում եմ փառատոնի բոլոր մասնակիցներին: Ինչպես ես նշել էի ավելի վաղ` Բանկը իր կարևորագույն խնդիրներից է համարում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, և այդ պատճառով մենք աջակցում ենք նման միջոցառումներին, որպեսզի Հայաստանի և այլ երկրների գործարարները կարողանան արդյունավետ իրականացնել բիզնեսը միասին: Նրանք նպաստում են միջպետական ​​հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, և անկասկած իրենց ներդրումն ունեն Հայաստանի և այլ երկրների բիզնես միջավայրերի ներկայացուցիչների միջև նոր հարաբերությունների և համագործակցության ուղղությունների հաստատման գործում, - նշեց նա:

Հիշեցնում ենք, որ այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ից 22-ը Հյուսիսային պողոտայում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x