ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԿԲ նախագահն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

19.09.2013

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգին, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:

ԿԲ նախագահը նշել է, որ ՎԶԵԲ-ը կարևոր դեր է խաղում Հայաստանի  տնտեսության կայուն զարգացման գործում: Բանկը ֆինանսավորել է բազմաթիվ արդյունավետ նախագծեր էներգետիկայի, ագրոբիզնեսի, ֆինանսական ոլորտներում:

Կարևորելով երևանյան գրասենյակի ղեկավարի հետ երկարաժամկետ և արդյունավետ գործակցությունը, Արթուր Ջավադյանն ընդգծել է, որ պարոն Ռազլոգը մեծ ներդրում է ունեցել հիշյալ նախագծերի հաջող իրականացման գործում:  

Կենտրոնական բանկի նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Ռազլոգին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ողջունելով ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին, Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ պարոն Դևիսի առաջնորդության ներքո ՎԶԵԲ-ը և Կենտրոնական բանկը կշարունակեն գործակցությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսա-ֆինանսական համակարգի զարգացմանը, և ասել, որ պատրաստ է համակողմանիորեն աջակցել բանկի տարբեր ծրագրերի շարունակականության ապահովմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x