ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկը ստորագրեց 5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Սևծովյան առևտրի և զարգացման Բանկի հետ

18.09.2013

Ինեկոբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ կնքեց 5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցները կուղղվեն Ինեկոբանկի համար ռազմավարական հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր հետագա համագործակցությունն Ինեկոբանկի հետ, որը վստահելի գործընկեր է և շուկայի առաջատար Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: Այս համագործակցության շնորհիվ ՍԱԶԲ-ն կկարողանա աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների ավելի լայն շրջանակի և խրախուսել մասնավոր սեկտորի զարգացումը ապահովելով առավել հասանելի ֆինանսական միջոցներ», - ասել է ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

«Ինեկոբանկը սերտ համագործակցում է ՍԱԶԲ-ի հետ 2007 թ-ից: Ուրախ եմ նշել, որ այս նոր պայմանագիրը հանդիսանում է հարատև համագործակցության արդյունք և հետագա համագործակցության առհավատչյա», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը տրամադրելով վարկեր, վարկային գծեր և երաշխիքներ անդամ երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկի քաղաքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x