ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մոսկվայում կայացել է ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադան

17.09.2013

Սեպտեմբերի 14-ին «Լուժնիկի» սպորտային համալիրում անցկացվեց ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադան:

Մրցումներին մասնակցեց մոտ 30 թիմի 1100 մարզիկ ՎՏԲ Խմբի 14 երկրների 15 ընկերություններից` Ռուսաստանից, Ավստրիայից, Հայաստանից, Բելառուսից, Վիետնամից, Գերմանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Սերբիայից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից:

Մրցումներն անցկացվեցին հետևյալ սպորտաձևերում` մինիֆուտբոլ, վոլեյբոլ, ստրիթբոլ, թեթև աթլետիկա, ծանրագնդային սպորտ, դարթս, շախմատ, մինիգոլֆ, բոուլինգ, փեինթբոլ, քարթինգ, չերլիդինգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մասնակցեց մինիֆուտբոլի, թեթև աթլետիկայի, շախմատի և վոլեյբոլի մրցամարտերին: Շախմատի ասպարեզում ուժերը չափեցին ՎՏԲ Խմբի ընկերությունների 27 ներկայացուցիչներ, որտեղ խիստ մրցակցության պայմաններում 3-րդ տեղը զբաղեցրեց ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչ Արսեն Նաղդալյանը:

ՎՏԲ Բանկի նախագահ-Վարչության նախագահ Անդրեյ Կոստինը իր ողջույնի խոսքում ընդգծեց Սպարտակիադայի միջազգային կարգավիճակը և ծրագրի բազմազանության ավելացումը. «Սպարտակիադան գերազանց տրամադրություն է, հաղթանակների ուրախություն, լավ ֆիզիկական պատրաստվածության դրսևորում: Բայց առաջին հերթին դա բացառիկ մթնոլորտ է, որը ՎՏԲ Խմբի ընկերությունների աշխատակիցներին հնարավորություն է տալիս զգալ իրենց ամբողջականությունը ոչ միայն աշխատավայրում»:

ՎՏԲ Բանկի նախագահ-Վարչության նախագահի տեղակալ Վասիլի Տիտովն ընդգծեց. «Սպարտակիադան միայն սպորտային արդյունքներ չեն, ոչ միայն մրցումներ են, թե ով է ավելի արագ, լավ կամ ուժեղ: Մարդիկ տեսնում են, որ մեր բանկը գործում է գրեթե ամբողջ աշխարհում, և երբ մենք հավաքվում ենք իրար հետ, առաջանում է միասնականության ու մեծ սպորտային տոնի զարմանալի զգացողություն»:

Մարզիկների և թիմերի պարգևատրման արարողությանը մասնակցեցին պրոֆեսիոնալ մարզիկներ ՎՏԲ Բանկի հովանավորչական շրջանակից` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Ռուսաստանի սպորտային գիմնաստիկայի հավաքականի ավագ Կսենիա Աֆանասևան, «Մետաքսե ուղի 2013» ավտոմրցաշարի հաղթող Դմիտրի Սավոստինը, Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը, Մոսկվայի «Դինամո» հոկեյի ակումբի անդամներ Կոնստանտին Կասյանչուկն ու Ռոման Դերլյուկը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x