ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Կոնվերս Բանկ»-ը հովանավորում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամին

13.09.2013

Կոնվերս Բանկն իր 20-ամյա տարեդարձը նշում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի ներքո: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և Արամ Խաչատրյան եռյակի հովանավորումը Բանկն իրականացնում է հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում:

Վարպետության դասեր Վանաձորի երաժշտական դպրոցի թավջութակահարների համար Սեպտեմբերի 2-ին ժ.11:00-ին Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում Դասական երժշտության զարգացման հիմնադրամը` ի դեմս Արամ Խաչատրյան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանի, անցկացրել է վարպետության դասեր:

Դասընթացին մասնակցել են դպրոցի թավջութակի դասարանի սաները և այլ ցանկացողներ:

Դպրոցի թավջութակի դասարանը բացվել է հիմնադրամի աջակցությամբ:

Արամ Խաչատրյան եռյակը Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում պարբերաբար հանդես է գալիս անվճար համերգներով և վարպետության դասերով:

Վանաձորի երաժշտական դպրոցում բացված թավջութակի դասարանի նմանօրինակ դասարաններ հիմնադրամի աջակցությամբ կբացվեն նաև մի շարք այլ դպրոցներում:

Երկրի տարբեր մարզերի շնորհալի երեխաները յուրաքանչյուր ամիս հիմնադրամից ստանում են կրթաթոշակ:

Հիմնադրամի օգնությամբ մի քանի երիտասարդ երաժիշտներ մասնակցել են միջազգային փառատոներին, ստացել վարպետության դասեր Եվրոպայում, հնարավորություն ձեռքբերել շարունակելու ուսումը բարձրագույն կրթական հաստատություններում:

Հիմնադրամը երիտասարադ երաժիշտներին օգնում է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման գործում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x