ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պրոմեթեյ բանկը աջակցում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին

12.09.2013

Ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի, WWF -ի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ), ՀՀ բնապահպանության նախարարության և Orange Արմենիայի համատեղ մամլո ասուլիսը՝ Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել սույն թվականի սեպտեմբերի վերջին:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ասուլիսի ընթացքում ներկայացրեց իր ներդրումը ծրագրի շրջանակներում: Ծրագրի աջակիցներն են Պրոմեթեյ Բանկը, WWF Գերմանիան և Orange Արմենիան:

Բանկը, կարևորելով վայրի բնության և մասնավորապես վտանգված տեսակների պահպանությունը, 2012թ. տարեկան հաշվետվության և 2014թ կորպորատիվ օրացույցի դիզայնի թեման նվիրեց վտանգված կենդանիների պահպանությանը՝ հատկապես մատնանշելով Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի կարևորությունը: Բանկը բացեց հատուկ հաշվեհամար, որին յուրաքանչյուր անձ կարող է նվիրաբերել ցանկացած գումար՝ ունենալով իրենց ներդրումը Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրում:

Տարեկան հաշվետվությունները և Օրացույցները տարածվելու են Բանկի հաճախորդների, բաժնետերերի, տեղական և օտարերկրյա գործընկերների, և այլ մասնավոր և պետական հաստատությունների շրջանում:

Դուք, որպես հասարակության ներկայացուցիչ, նույնպես կարող ենք աջակցել բնության պահպանությանը Հայաստանում՝ նվիրաբերելով ցանկացած գումար հետևյալ հաշվեհամարին.

Բանկ՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ

Շահառու՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

Հաշվեհամար (ՀՀ դրամով)՝ 1660002306300100


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x