ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի «Կոտայք» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին ամբողջովին նորացված և սարքավորված գրասենյակում

11.09.2013


Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Կոտայք» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է ք. Աբովյան, Հանրապետության 1/66/1 հասցեում:

Մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական ​​սպասարկման առանձին գոտիներ:

«Կոտայք» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը` ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի, «ՎՏԲ24» Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովի, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x