ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինն է տեղական բանկերի շրջանում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով

09.09.2013


2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինն է Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով: 01.07.2013թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 205,8 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ բանկերին տրված 1,8 մլրդ ՀՀ դրամի վարկերը): Վարկային պորտֆելի աճը 2013թ. առաջին կիսամյակում կազմել է 20.3%:

Ֆիզիկական անձանց տրված վարկերը կազմել են Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 37.6%: Մանրածախ վարկային պորտֆելը 2013թ. առաջին կիսամյակում աճել է 18.0%-ով` կազմելով 77,4 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմել է ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի 14.1%-ը:

Իրավաբանական անձանց տրված վարկերի բաժինը 2013թ. առաջին կիսամյակի տվյալներով Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.5%: Կորպորատիվ վարկային պորտֆելը մեկ կիսամյակի ընթացքում աճել է 24.5%-ով` հասնելով 126,6 մլրդ ՀՀ դրամի:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Ցուցանիշների կայուն աճը Բանկի`գործունեության բոլոր ուղղություններով կատարած արդյունավետ աշխատանքի արդյունք է: Չնայած մեծ մրցակցությանը, գործելով բացառապես շուկայական մեթոդներով, մենք մշակում և առաջարկում ենք ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը գրավիչ պայմաններով վարկային պրոդուկտներ: Մենք անպայման կշարունակենք աշխատանքը Բանկի պրոդուկտային շարքի կատարելագործման, բանկային սպասարկման տեխնոլոգիաների և ծառայությունների զարգացման ուղղությամբ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x