ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այսուհետ Յունիբանկի «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին

09.09.2013


Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի ևս մեկ երևանյան մասնաճյուղ կաշխատի նաև շաբաթ օրերին: Այսուհետ «Դավիթ Բեկ» մասնաճյուղը (ք.Երևան, Ավետիսյան 28/10) երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկի 9:30-ից մինչև 16:30, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00:

Ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էին անցել բանկի «Օպերա», «Հաղթանակ» և «Լոռի» մասնաճյուղերը: «Ամիրյան» և «Կոմիտաս» մասնաճյուղերն աշխատում են երկարացված ռեժիմում: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x