ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի Նախագահ Սարիբեկ Սուքիասյանը մեկնաբանում է ...

04.09.2013


Հրապարակ օրաթերթում 03.09.13 տեղ գտած հոդվածին ի պատասխան «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի Նախագահ Սարիբեկ Սուքիասյանի մեկնաբանությունը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք մեր օրաթերթում տեղ գտած հրապարկումը այն մասին, որ դուք նախաձեռնում եք ՀՀ ամայացած տարածքների վերաբնակեցման նախագիծ:

Բանկի տարեկան ժողովի ժամանակ ես մեր բաժնետերերին և հանրությանը տեղեկացրի, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակներում “Հայէկոնոմբանկը” մշակում է ծրագիր Հայաստանում օրստօրե վատթարացող ժողովրդագրական վիճակի բարելավմանը օժանդակելու նպատակով: Դեռ կառուցվածքային առումով հարցեր ունենք պարզելու, սակայն դրա հետ կապված որոշ աշխատանքներ են տարվում գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղղությամբ: Այդ աշխատանքների շրջանակներում որոշ հանդիպումներ են տեղի ունենում: Սակայն պետք է նշեմ, որ կոնկրետ վերաբնակեցնելու նախագիծ, որպես այդպիսին, չի քննարկվել: Մասնավորապես, հանդիպումների ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար զանգված ցանկանում է վերադառնալ բայց չունի այդ քայլին դիմելու ֆինանսական միջոցներ: Այսինքն, այդ մարդիկ նույնիսկ տոմսի փող չունեն, և նրանց թիվն ահռելի է` ընդ որում, այդ օրինակներն բազմաթիվ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող հայերի շրջանում: Այդ պատճառով մենք բանկում քննարկում ենք նաև հայրենադարձության օժանդակման բանկային մեխանիզմերի ստեղծման հնարավորությունները:

Այսինք վարկավորման տարբերակնե՞ր

Դեռ պարզ չէ, քանի որ նրանցից շատերը հեռանալով այրել են բոլոր կամուրջները, այսպիսով չթողնելով գրավի որևէ առարկա: Մենք պետք է այնպիսի մեխանիզմ մշակենք, որը թույլ կտա թիրախային խմբերին օգտվելու այդ հնարավորությունից:

Իսկ ո՞ր կազմակերպությունների հետ եք այս հարցը քննարկել:

Չէի ուզենա կոնկրետ անուններ նշել, քանի որ նախապես չեմ պայմանավորվել մեր գործընկերների հետ այդ մասին: Ամեն դեպքում արտագաղթի թեմայով մենք հոկտեմբերի 2-ին գիտաժողով ենք կազմակերպում, որտեղ շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Իսկ մինչ այդ, ես կաշխատեմ մեկ այլ, ավելի լայնածավալ հարցազրույցի շրջանակներում լուսաբանել մեր ծրագրերը:

Ձեզ թվում է, որ այս հարցում մասնավոր սեկտորը կարող է պետությանը փոխարինե՞լ:

Ոչ, իմ կարծիքով այս, ինչպես նաև նմանօրինակ այլ հիմնախնդիրների լուծման համար պետության դերը անփոխարինելի է: Սակայն, մասնավոր սեկտորը ևս ձեռքերը ծալած չպետք է նստի: Ի վերջո, գոյություն ունի բիզնեսի սոցիալական պատասխանատվության գաղափար, որին յուրաքանչյուր գործարար պետք է արձագանքի:

Արդյո՞ք ձեր նախաձեռնության հիմքում պետական համակարգի թերությունների վերհանումը չէ:

Անշուշտ, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ մենք խնդիրներ ունենք: Ասեմ ավելին` իմ կարծիքով առկա ժողովրդագրական պատկերը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է դարձել: Եվ սա է պատճառը, որ մենք բոլորս, պարտավոր ենք մի կողմ դնել մեր անձնական և քաղաքական նպատակներն ու աշխատել կառուցողականության մթնոլորտում: Եվ մեր նախաձեռնության հիմքում ոչ թե պետական համակարգի թերությունների վերհանումն է, ինչպես նշեցիք, այլ վերաբնակեցման հիմնախնդրի լուծմանը գործուն կերպով աջակցելն է: 

www.hraparak.am                                       www.aeb.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x