ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շուկայում կտրուկ աճել է պահանջարկը դոլարի նկատմամբ

21.04.2012

Կանխիկ արտարժույթի շուկայում կտրուկ աճել է պահանջարկը ամերիկյան դոլարի նկատմամբ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալների մասին տեղեկատվության` ապրիլի 16-20 ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 85 մլն և վաճառվել 100 մլն դոլար: Նախորդ շաբաթների համեմատ աճ կա ինչպես դոլարի առաջարկի, այնպես էլ պահանջարկի մասով: Նախընտրական քարոզարշավը սկսելուց հետո շաբաթական կտրվածքով հավելյալ 7-8 մլն դոլար է նետվում շուկա, սակայն դոլարի գնման ծավալներն ավելի արագ են աճել:

Դոլարի նկատմամբ պահանջարկի աճը պայմանավորված է բանկերի կողմից դրամի արժեզրկման սպասումներով, հետևաբար` դրամի թուլացումը վերջին շաբաթներում ավելի շատ սպեկուլյատիվ հիմքեր ունի: Բանկերի «բացասական սպասումները» հիմնականում պայմանավորված են Եվրոպայից վարկային ռեսուրսների ներգրավման դադարի հետ, որն էլ իր հերթին հետևանք է Եվրոպայում առկա ֆինանսական խնդիրներից: Չկարողանալով դրսից դոլարային ռեսուրներ ներգրավել` բանկերը փորձում են այդ բացը լրացնել ներքին աղբյուրների հաշվին, ինչը դրամի փոխարժեքի վրա ճնշումներ է առաջացնում: Սակայն ներկայում ֆինանսական շուկայում դոլարի դեֆիցիտ չկա, աճման միտում ունեն նաեւ Ռուսաստանից իրականացվող տրանսֆերտները:

Սպասվում է, որ ապրիլի 20-ից հետո դոլարի առաջարկը շուկայում կտրուկ կավելանա, կապված նախընտրական ծախսերի աճի հետ: Դա կարող է որոշ զսպողական ազդեցություն թողնել դոլարի փոխարժեքի աճի վրա, կամ նույնիսկ` կարճ ժամանակով արժեզրկել դոլարը: Գնահատականները, որ դոլարը առաջիկայում (համենայնդեպս` մինչ ընտրությունները) կգերազանցի 400-ի սահմանը` այնքան էլ իրատեսական չի թվում: Այն փաստը, որ ԿԲ-ին հաջողում է շաբաթական 6-7 մլն դոլար վաճառելով կանգնեցնել դոլարի արժևորումը ու նույնիսկ մի որոշ ժամանակ թուլացնել այն, խոսում է այն մասին, որ դրամի թուլացման լուրջ դրդապատճառներ չկան: Ընդ որում` նման ինտերվենցիաների կարիք ամեն շաբաթ չէ, որ զգացվում է: Նման թույլ միջամտությունների պարագայում փոխարժեքի արագ արձագանքումը վկայում է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է փոխարժեքի փոփոխության վեկտորը փոխել հակառակ ուղղությամբ` բավարար է միայն համապատասխան սպասումներ առաջացնել ու կառավարել դրանք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x