ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն

03.09.2013


Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների և գործիքների ներկայացման նոր ծառայություն:

Այսուհետ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձևը` ազնուն, ազգանուն և հեռախոսահամար:

Յունիբանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար: Ծառայությունը մատուցվում է անվճար:

31.07.13թ. դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմել է 59 մլրդ դրամ, որից 38 մլրդ դրամը բաժին է ընկել ՓՄՁ-ներին:

Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում «Բիզնես-ստանդարտ» վարկը, որը շահավետորեն առանձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: «Բիզնես-ստանդարտ» վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:

Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:

Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «Բիզնես վարկեր» բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x