ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԲՏԱ Բանկի բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին

02.09.2013


Օգոստոսի 29 աշխարհում միջուկային զենքի փորձարկումների բոլոր զոհերի հիշատակի օրն է:

Այդ օրվա կապակցությամբ ԲՏԱ Բանկն իր բոլոր բաժանմունքներում հայտարարել էր մեկ րոպե լռություն: Երևանյան ժամանակով ժամը ուղիղ 11:05 Բանկի բաժանմունքների տարածքում գտնվող բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին, դրանով արտահայտեցին իրենց համերաշխությունն ու աջակցությունը Հայստանում Ղազախստանի դեսպանատան` ՂՀ նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությանը միանալու կոչին:

Հաճախորդներին տեղեկացնելու համար Բանկի բոլոր բաժանմունքներում փակցվել էին ղազախստանյան նախաձեռնությանը միանալու կոչով պաստառներ, ինչպես նաև տեղեկատվությունը տեղադրված էր Բանկի պաշտոնական կայքում, Ֆեյսբուք սոցիալական կայքի էջում և Wordpress ու Twitter կայքերի Բանկի բլոգերում:

Բանկի Վարչության Նախագահ Ն. Բակբերգենովը ընդգծեց այդպիսի միջոցառումների կարևորությունը և հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստանի տարածքում այս նախաձեռնությանը կմիանան նաև այլ կազմակերպություններ:

«Շատ կարևոր է հիշել այդ փորձակրումների անմեղ զոհերի մասին, որպեսզի հետագայում կանխել այդպիսի ոճրագործությունները: Հուսով եմ, որ նախաձեռնությունը աշխարհում բոլոր մարդկանց սրտերում արձագանք կգտնի և ԱՏՈՄ նախագիծը կհասնի միջուկային զենքի փորձարկման վերջնական վերացմանը և աշխարհի բոլոր երկրների կողմից միջուկային զենքի լիարժեք ոչնչացմանը: Արդեն այսօր մենք կարող ենք դարձնել աշխարհն ավելի լավ», - նշեց նա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x