ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երևանում բնակարանների գները նվազել են 5,5 տոկոսով

21.04.2012

2011 թ., նախորդ տարվա համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների դրամային գները նվազել են 5.5%-ով, սակայն չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի նկատմամբ, արձանագրվել է գների փոքր աճ` 0.04%-ով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

Նշվել է, որ անշարժ գույքի գների անկումը չի կարող առաջացնել համակարգային խնդիրներ վարկերի ապահովվածության տեսանկյունից, քանի որ ՀՀ առեւտրային բանկերը շարունակում են կիրառել վարկառուների վարկունակության գնահատման բավականին խիստ մոտեցում: Մասնավորապես` տրամադրում են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60-80 %-ից ոչ ավելի:

2011 թ. անշարժ գույքի առաջարկը եւս նվազել է, սակայն դա բավարար չի եղել գների նվազումը զսպելու համար: Այսպես. 2011 թ. ընթացքում շահագործման հանձնված բնակելի շենքերի ծավալը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 0.8%-ով` պայմանավորված պետական բյուջեի եւ բնակչության միջոցներով իրականացված շինարարության նվազմամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x