ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային բանկը պատրաստ է Սերբիային տրամադրել 250 միլիոն դոլարի վարկ

28.08.2013


Եթե 2014 թվականի Սերբիայի բյուջեի ծրագիրը ընդունվի ժամանակին և եթե շարունակվի ծախսերի և եկամուտների օպտիմալացման քաղաքականությունը, ապա Համաշխարհային բանկը կտրամադրի 200 միլիոն դոլարի վարկ: Եվ եթե ցուցանիշները բավարարեն ՀԲ-ին, ապա նա կտրամադրի հավելյալ 50 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Սերբիայում ՀԲ-ի գրասենյակի տնօրեն՝ Տոնի Վերխեյնը:


Սերբիայի վարչապետի՝ Ալեկսանդր Վուչիչի, հետ հանդիպման ժամանակ 2 հարց է քննարկվել: Առաջինը՝ 2014 թվականի բյուջեի նախագծի ընդունման ժամանակացույցը: Դա անհրաժեշտ է, որպեսզի դեկտեմբերին կայանալիք ՀԲ-ի խորհրդի ժամանական վարկի հայտի դիմում ներկայացվի: Եվ երկրորդը՝  երկրի արտաքին պարտքի կրճատմանն ուղված միջոցառումների ձեռնարկման հարցը:


«2014 թվականի բյուջեի ծրագրում ֆիսկալ դեֆիցիտը պետք է առնվազն 0.5%-ով կրճատվի: Դա նշանակում է, որ ծախսերը կնվազեն 1%-ով»,-ասել է Տոնի Վերխեյնը:


Եթե Սերբիան համաձայնություն չունի Արժույթի Միջազգային հիմնադրամի հետ, ապա երկրի ֆինանսական և տնտեսական վիճակի վերաբերյալ վերլուծությունները պետք է իրականացնի ՀԲ-ն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x