ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալն աճում է մեծ տեմպերով

20.04.2012

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները ֆինանսական շուկայում:

Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I եռամսյակի արդյունքներով գերազանցում է 2011թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 3 անգամ,  իսկ ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների քանակը` 63,7%-ով:   

Մեծ տեմպերով է աճում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը: Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19 անգամ:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է  մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական ընկերությունների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և իր հաճախորդների համար մշակել ու ներդրել է անհատական սխեմաներ` հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները:

Ֆակտորիգային գործարքների ծավալների աճը և օրեցօր ավելացող ընկերությունների քանակը վկայում են, որ ֆինանսական շուկայում աճում է ֆակտորինգի նկատմամբ պահանջարկը և ընկերությունները ֆակտորինգը դիտարկում են որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, ինչը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում ֆակտորինգի շուկան ընդլայնման բավական խոստումնալից պոտենցիալ ունի:

Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակելու է ակտիվ գործունեությունը  ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական, անյպես էլ միջազգային ասպարեզում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x