ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսական 30 խոշոր բանկերի ակտիվները աճել են 8.5%-ով և կազմել են 40.04 տրիլիոն ռուբլի

27.08.2013


Ռուսական 30 խոշոր բանկերի ակտիվները 2013 թվականի հունիս-հուլիս ամիսների համար աճել են 8.5%-ով և 36.921 տրիլիոնից դարձել են 40.043 տրիլիոն:


Հունվար-հուլիս ամիսներին բանկերի ստացած համախառն շահույթը կազմել է 458.49 միլիարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից քիչ է 0.7%-ով: Կապիտալազինվածության միջին մակարդակը նվազել է 0.11%-ով և օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 12.78% (նվազագույն սահմանը 10% է): Նախորդ տարվա հուլիսի վերջի դրությամբ նշված ցուցանիշը կազմել է 15.34%:
Երկար դիրք ունեցող բանկերի արտարժութային բաց դիրքերի և կապիտալի հարաբերությունը կրճատվել է 0.63%-ով և կազմել է 3.7%: Իսկ կարճ դիրք ունեցող բանկերի համար նշված հարաբերությունը նախորդ ամսվա դրությամբ նվազել է 0.34%-ով և կազմել է 1.92%:


Տրամադրած վարկերի որակը՝


Ստանդարտ վարկերի (այն վարկերը, որոնց չվերադարձելիության ռիսկը շատ 0 է) մասնաբաժինը՝ ընդհանուր վարկային պորտֆելում, աճել է 0.3%-ով և կազմել է 61.1%:


Հսկվող (ցածր ռիսկայնությամբ) վարկերի մասնաբաժինը նվազել է 0.2%-ով և կազմել է 25.4%: Իսկ ոչ ստանդարտ (միջին ռիսկայնությամբ) վարկերը ավելացել են 0.1%-ով և կազմել են 7.2%:


Կասկածելի և անհուսալի վարկերը կրճատվել են 0.2%-ով և կազմել են 6.3%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x