ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը

27.08.2013


31.07.13թ. դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 102 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին:


Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 38 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 37%-ը:

Այսօր Յունիբանկի բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:


Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Ինչպես և հուշում է վարկի անվանումը, բանկը չի պահանջում գրավ:


Բավարար է հաճախորդի դրական վարկային պատմությունը և երկու երաշխավորի առկայությունը: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:


Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում «Բիզնես-ստանդարտ» վարկը, որը շահավետորեն առնձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: Այդ կերպ բանկը ձգտում է մեծացնել վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բիզնեսի համար: «Բիզնես-ստանդարտ» վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն:


Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:

Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է առանց սահմանափակումների:


Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x