ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փակվեց ճամբարային սեզոնը հաշմանդամ երեխաների համար Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը

26.08.2013





















2013 թվականի օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը: «Ամառային ներառական ճամբար 2013»-ի ճամբարական 3-րդ հերթափոխի երեխաներին հյուրընկալեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգերի խոսքերի հեղինակ, ռադիո և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, հումորիստներ, դերասաններ Անդոն ու Ռաֆոն:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներին ընտրել էին երեխաները, որոնք ցանկանում էին ծանոթանալ իրենց սիրելի երգիչների և դերասանների հետ: Երեխաները իրենց սիրելի դերասանների համար պատրաստել էին անակնկալ` մինի ներկայացումներ երեք խմբերի կատարմամբ:

Աստղերը երեխաների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց առօրյային` ինչով են զբաղվում ճամբարում երեխաները, ինչ պայմաններում է անցնում նրանց հանգիստը, ինչպես նաև նվերներ փոխանցեցին: Ներառական ճամբարի փակմանը ներկա էին ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկի աշխատակիցներ, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՎՏԲ – Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Օգնությունը երեխաներին միշտ առօրեական է, իսկ սահմանափակ կարողություններով երեխաներին նյութական օգնությունը միակ անհրաժեշտը չէ. նրանք կարիք ունեն նաև հոգեբանական աջակցության և հասարակ մարդկային վերաբերմունքի: Հուսով ենք` երեխաները իրենց ամառային արձակուրդը լավ անցկացրեցին և պատրաստ են նոր ուսումնական տարվան նոր ուժերով ու ոգևորությամբ»:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ,Էլենե հանգստյան տանը իրականացված աշխատանքների տարեց տարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրեցին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»:
 

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x