ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

26.08.2013


«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր  ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր:  Այսուհետ բանկի նշված քարտապանները կունենան բացառիկ առավելություններ ավելի քան 20 դիսկո և կարաոկե ակումբներում, ինչպես նաև` թատրոններում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ շարունակաբար ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի զեղչերի և առավելությունների ծրագիրը:


Ի լրումն գործող ակումբների`  տվյալ քարտի քարտապանները կստանան  10% զեղչ և անվճար հյուրասիրություն նաև WHITE CROW  ակումբային ՓԱԲ-ում, ինչպես նաև X-TASY կարաոկե ակումբում քարտապանները ոչ միայն կստանան անվճար մուտքի հնարավորություն, այլ նաև` 2 երգ երգելու հնարավորություն` ի հավելումն 10% զեղչի:

Զգալիորեն ավելացել է նաև «BOOM ENERGY VISA» քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, և քարտապաններն, անկանխիկ գնումներ կատարելիս, կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում:

Այն բոլոր հաճախորդները, ովքեր ուսանողական վարկ կստանան «Անելիք Բանկ» ՓԲԸ-ից, կկարողանան ձեռք բերել այս քարտը 50% զեղչով առաջին տարվա տարեկան սպասարկման համար` առանց չնվազող մնացորդի գանձման:


«Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և այլ սպասարկման կետերի ցանկն ու նոր անակնկալներ ենք մատուցելու մեր քարտապաններինե»,- նշել է,Անելիք Բանկե ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x