ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Developing Markets Associates -ի և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ համագործակցությունը ֆինանսական կրթության ծրագրի շրջանակներում

26.08.2013


2012թ. դեկտեմբերից ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ համագործակցում է ՎԶԵԲ-ի կողմից նախաձեռնված ֆինանսական կրթության ծրագրին, որը նպաստում է դրամական փոխանցումներ ստացողների շրջանում վստահության բարձրացմանը` խթանելով նոր բանկային հաշիվների բացմանը:

ՎԶԵԲ-ի կողմից նախաձեռնված ֆինանսական կրթության ծրագրին բացի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ից համագործակցում են նաև 4 բանկեր: Ծրագրի իրականացման առաջին 4 և կես ամիսների ընթացքում ավելի քան 12.800 մարդու տրամադրվել է անհատական կարիքներից բխող ֆինանսական խորհրդատվություն, որի արդյունքում 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի խնայողություն է ներդրվել ֆորմալ ֆինանսական հաստատությունում: Հայաստանում իրականացվող ծրագիրը վերջինն է ֆինանսական կրթության նմանատիպ ծրագրերի շարքում, որը ՎԶԵԲ-ը հաջողությամբ իրականացրել է իր գործունեության երկրներից մի քանիսում:

Ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Բանկի բազմաթիվ դրամաշնորհատուների ներդրումների արդյունքում ձևավորված Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից, նպատակ ունեն ամրապնդելու դրամական փոխանցումներ ստացողների ֆինանսական ներառումը այնպիսի երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը ֆինանսական կախվածություն ունի արտասահմանից տուն ուղարկված գումարներից, իսկ ֆինանսական կրթվածության և դեպի ֆորմալ ֆինանսական հատված խնայողությունների հոսքի մակարդակը ցածր է:

ԴՄԱ-ն ուսուցանել է 20 ֆինանսական խորհրդատուների, որոնք աշխատում են դրամական փոխանցումներ ամենաշատն ստացող բանկային մասնաճյուղերում: Խորհրդատուները մոտենում են դրամական փոխանցումներ ստացողներին հենց բանկում` հրավիրելով նրանց անվճար անհատական, տվյալ անձի կարիքներից բխող ֆինանսական խորհրդատվության այն մասին, թե ինչպես կարելի է ավելի լավ կառավարել ֆինանսները: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ խնայողություններ ունեցողների 50 տոկոսը նախընտրում էին իրենց խնայողությունները պահել տանը:

Ֆինանսական կրթության ծրագիրն օգնում է մոբիլիզացնել այս գումարները` հանելով դրանք ,դոշակի տակիցե և բերելով դրանք ֆորմալ ֆինանսական հաստատություններ, որպեսզի վերջիններս, իրենց հերթին, կարողանան օգտագործել այս գումարները արդյունավետորեն և նպատակայնորեն և ուղղեն դրանք զարգացման նպատակների:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x