ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավորն է Կոնվերս Բանկը

26.08.2013


Կոնվերս Բանկն իր հիմնական գործունեությանը զուգահեռ մշտապես ձգտում է մասնակցել երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: «Մշակութային երկխոսությունները» Բանկի համար արդեն դարձել են բարի ավանդույթ:

Առաջիկայում Կոնվերս Բանկի և «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը:

Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:

Հիշեցնենք, որ 2013 թվականը Կոնվերս Բանկի համար ևս հոբելյանական է: «Մշակութային երկխոսությունները» անց են կացվում Բանկի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x