ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանի ֆոնդային ինդեքսները առավոտյան առևտրի ժամանակ դանդաղ են աճում:

20.04.2012

Ապրիլի 19-ին ռուսական ֆոնդային շուկայի առևտուրը սկսվեց առաջատար ֆոնդային ինդեքսների աճով: Մոսկվայի ժամանակով ժամը 10:59-ի դրությամբ MICEX ինդեքսն աճել է 0,57%-ով մինչև 1476,85 կետով: RTSI ինդեքսը աճել է հասնելով 1589,95 կետի, որն էլ 0,44%-ով բարձր է նախորդ առևտրային օրվա փակման մակարդակից: Ապրիլի 18-ի առևտրային օրվա ավարտի արդյունքում Dow Jones ինդեքսը նվազել է 0,63%-ով մինչև 13032,75 միավոր, S&P ինդեքսը նվազել է 0,41%-ով մինչև 1385,14 միավոր, իսկ Nasdaq ինդեքսը իջել է 0,37%-ով մինչև 3031,45 միավոր: Միևնույն ժամանակ եվրոպական շուկաներում բաժնետոմսերի վաճառքի առաջատար ինդեքսների նվազեցում է գրանցվել: Ներդրողների հոռետեսությունը կապված է Իսպանիայի և Իտալիայի պարտքի ճգնաժամի հնարավոր երկարաձգման հետ: Հարավային Եվրոպայի երկրների շուկայի ճնշման լրացուցիչ ֆակտորներից են՝ ԵԿԲ-ի խորհրդի անդամ Ջենս Վայդմանի հայտարարությունները: Ֆինանսիստը հորդորել է Իսպանիայի կառավարությանը ակտիվորեն անցկացնեն տնտեսական բարեփոխումները և չսպասեն ԵԿԲ-ի օգնությանը: Ռուսական շուկայում այսօր գերակշռում է բացասական տրամադրությունը, նշում է Նատալյա Լեսինան: Վաճառքին նպաստում են ազդանշանները Ճապոնիայից, որտեղից այսօր հայտարարվել է արգելափակման վիճակագրության մասին: Ներդրողներին, մասնավորապես, հիասթափեցնում է երկրի առևտրի բալանսի հսկայական դեֆիցիտի ծավալը: Ապրիլի 19-ին առևտուրը Ասիայում հիմնականում բացասական տարածքում է տեղի ունեցել: Ճապոնական Nikkei ինդեքսը, Մոսկվայի ժամանակով ժամը 10:28-ի դրությամբ, նվազել է 0,82%-ով, չինական Shanghai Composite-ը կորցրել է 0,03%, իսկ Hang Seng-ը աճել է 0,51%-ով: Ինչ վերաբերում է արևտրի գաղափարներին այսօր, ԱՄՆ-ում մինչև առևտրի բացումը, 40 ամերիկյան կազմակերպություններ հանդես կգան իրենց զեկույցներով: Այդ թվում հատկապես պետք է ուշադրություն դարձնել Bank of America, DuPont, Freeport-McMoRan, Morgan Stanley, Nokia, Philip Morris International, American Express կազմակերպությունների հաշվետվություններին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x