ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն մասնակցել է «Դիջիթեք» վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին

25.06.2013


«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն մասնակցել է  «Դիջիթեք»  վեցերորդ  ամենամյա բիզնես ֆորումին: «Մեզ համար մասնակցությունը այս բիզնես ֆորումին հնարավորություն է առաջարկելու մեր հանրապետության բանկային համակարգի համար եզակի ծառայություններ, իսկ  ավելի կոնկրետ` ինտերնետում էլէկտրոնային վճարումների ընդունման ծառայությունը»,-ասաց բացման արարողության ժամանակ ,Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

«Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է: Սկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է:

Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: «Դիջիթեք» բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի  էլէկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով:

Ֆորումի  շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ  այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց»,-վերջում շեշտեց Ալեքսանդր Հակոբյանը:

Հիշեցնենք որ 2000թ-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտը առաջնային` Երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  Հայաստանում գործում է մոտ 350 կազմակերպություն, որոնցում աշխատում են շուրջ 10.000 աշխատակիցներ: «Դիջիթեք» Բիզնես ֆորումը կազմակերպվել է տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդնումը խթանելու նպատակով` ՀՀ տնտեսության տարբեր բնագավառների արդիականացման համար:Այս տարի ֆորումին մասնակցել են 62 ընկերություններ, այդ թվում 43 տեղական և 19 օտարերկրյա կազմակերպություններ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x