ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ «ՀՈԳԱՏԱՐ» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

03.07.2013


«Անելիք Բանկ» ՓԲԸ ընդլայնել է «ՀՈԳԱՏԱՐ» ArCa Classic քարտի առավելությունները, և այսուհետ քարտապանները ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն: Զգալիորեն ավելացել է «ՀՈԳԱՏԱՐ» ArCa Classic  քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, և քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում:

««Անելիք Բանկ» ՓԲԸ ներդնելով նոր բանկային գործիքներ,  հետևողականորեն զարգացնում ու նոր հնարավորություններով կատարելագործում  է  այդ բանկային պրոդուկտները:

Հիշեցնեմ` այս քարտն, ունենալով սոցիալական ուղղվածություն, կենսաթոշակառուներին տրամադրվում է լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտը հնարավորություն է տալիս  առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն` առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: Նշեմ նաև, որ քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է Բանկի կողմից տրամադրվող քարտերի համար առավելագույն 5% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:

Ի դեպ` Հոգատար քարտը կարող են ձեռք բերել նաև ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք` տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ:

Նախկինում քարտին կցված էր ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որը ժամանակավորապես դադարեցվել է` հաշվի առնելով Սթար արևտրային ցանցի ներկայիս իրավիճակը:

Այս քարտը բավականին հետաքրքրել է ոչ միայն կենսաթոշակառուներին, այլև` կենսաթոշակառու չհանդիսացող հաճախորդներին, քանի որ այս քարտին կցված է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x