ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով

13.08.2013


«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում է հետազոտություն Հայաստանում բանկերի բրենդների ճանաչելիության ոլորտում:

Վերջին հարցումն անց է կացվել Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում 2013թ. հուլիսին, որին մասնակցել է 1200 մարդ:

Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը, հարցվածների տարիքը և այլն:

Հետազոտության արդյունքում վստահելիության հավանականությունը բոլոր հաշվարկներում կազմել է α=95%, իսկ սխալվելու մակարդակը` ՞2,8%:

Հարցաթերթիկների 100%-ը ստուգվել է տարբեր մեթոդներով, իսկ 46.7%-ը կրկնակի ստուգվել են IPSC ընկերության աշխատակիցների կողմից հեռահոսազանգերի և հարցվածների տներ այցերի միջոցով:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երևանի և Հայաստանի մարզերի տվյալների վերաբերյալ: Այն նաև իր մեջ ներառում է այլ հարցեր և փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրության, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը և այլն:

2013թ. հուլիսին անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով:

Բանկը Top of Mind ցուցանիշով առաջատարն է Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը), ինչպես նաև ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երևանում և ամբողջ Հայաստանում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական ցուցանիշները, որոնք ի հայտ են եկել հետազոտության արդյունքում.


  • Top of Mind ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես և նախորդ կիսամյակում, գտնվում է առաջին տեղում:

  • Ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

  • Դրական վերաբերմունքի ցուցանիշն աճել է 2,9%-ով, նախորդ կիսամյակի ցուցանիշի համեմատ: ՎՏԲ-Հասյաստան Բանկը արժանացել է հարցվածների դրական գնահատականների առավելագույն քանակին:

  • Որպես ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս ցուցանիշով (19.1%) այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցին:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և մեր բանկի իմիջի ձևավորման շրջանակներում մենք պարբերաբար անց ենք կացնում հետազոտություն ինչպես Բանկի, այնպես էլ Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի որոշման նպատակով: Ուրախ ենք, որ մենք հաստատուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը ՎՏԲ բրենդի ճանաչման բոլոր ցուցանիշներով` զբաղեցնելով առաջին տեղը նաև այլ կարևոր ցուցանիշներով` Բանկի հանդեպ դրական վերաբերմունքը, Բանկի ծառայություններից օգտվելն ու դրանց որակից գոհունակությունը և այլն: Այս բարձր արդյունքը պայմանավորված է մարքեթինգի և PR-ի ոլորտում թարմ լուծումների արդյունավետ կիրառմամբ, պրոդուկտային շարքի բազմազանությամբ, լավ սպասարկմամբ և մասնճյուղային ցանցի բարեփոխմամբ: Բրենդի իմացության ոլորտում առաջատարի դիրքը նշանակում է, որ մեր ջանքերը հասնում են հասցեատիրոջը` առաջացնելով հասարակության շերտերում դրական արձագանք»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x