ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեծ Բրիտանիայում հիփոթեքային տոկոսադրույքը 3.96% է, իսկ Հայաստանո՞ւմ

24.06.2013


2013թ.- մայիսին Մեծ Բրիտանիայում արձանագրվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների ռեկորդային իջեցում: Միջին տոկոսադրույքը կազմել է 3.96%: Վերջին 5 տարիների ընթացքում դա ամենացածր տոկոսադրույքն է: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.86%: 

Սակայն արձանագրված ցուցանիշը գործում է միայն 5 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկերի համար: Օրինակ` 2 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկերի համար միջին տոկոսադրույքը կազմում է 3.82%:

SPF հիփոթեքային բրոքերի տնօրեն Մարկ Հարիսը կարծում է, որ այսօր ֆիքսված տոկոսադրույքներն ամենաարդյունավետն են: Բացի այդ նա կարծում է, որ մոտակա 2 տարիներին տոկոսադրույքները դժվար թե փոփոխության ենթարկվեն: Չնայած այդ ամենին, կան բանկեր, որոնք հիփոթեքային վարկեր են տրամադրում 2.45% և 2.49% տոկոսադրույքներով:

Այսօր 10 անգլիացիներից 9-ը կնքում են հիփոթեքային պայմանագրեր ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը չէր գերազանցում 76%-ը:

Իսկ Հայաստանում հիփոթեքային վարկերի ամենացածր տոկոսադրույքը կազմում է 5.5%: Այն տրամադրվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսված նվազագույն տոկոսադրույքը կազմում է 9.5%, որից պետությունը սուբսիդավորում է. մարզերի համար` 4%, իսկ Երևան քաղաքի համար` 2%:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները տրամադրվում են սկսած տարեկան 11%-ից, իսկ ամենաերկար ժամկետը 35 տարի է:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x