ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ «Boom ENERGY» քարտապանների միջև դեպի Սև Ծով ուղեգրի խաղարկությունը

21.06.2013


Սույն թվականի հունիսի 21-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում` Վարդանանց 13 հասցեում,  «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի քարտապանների միջև տեղի ունեցավ դեպի Սև Ծով ուղեգրի խաղարկություն` նախատեսված 4 անձի համար:

Խաղարկության ընթացքում «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի բոլոր քարտապանների տվյալները լցվեցին թափանցիկ տարայում, որտեղից պատահականության սկզբունքով ընտրվեց երջանիկ հաղթողը: Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահեց Խորեն անունով քարտապանը, ում տեղում` լրատվամիջոցների և քարտապանների ներկայությամբ, հեռախոսազանգի միջոցով տեղեկացրեցին շահելու մասին: Վերջինս 7 օր կանցկացնի իր հանգիստը ծովափնյա  Բաթումի քաղաքում իր 3 ընկերների հետ միասին: Ուղեգիրը տրամադրել է «JASUTA Travel» տուրիստական ընկերությունը:

« «JASUTA Travel» տուրիստական ընկերությունն ուրախ է համագործակցել «Անելիք Բանկ» ՓԲԸ հետ և շահող քարտապանին տրամադրել 4 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպի Սև ծով, որը ներառում է ինչպես սնունդը, այնպես էլ` գնացքով ուղևորությունը և հանգիստը 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցում: JASUTA travel ընկերությունը «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» և, ընդհանուր առմամբ, «Անելիք Բանկ» ՓԲԸ մնացած բոլոր քարտապանների համար, որոնք չեն շահել այս ուղեգիրը, նույնպես պատրաստել է անակնկալներ: Մենք կտրամադրենք բացառիկ պայմաններով զեղչված այլ ուղեգրեր նույնպես` ինչպես Սև ծով, այնպես էլ` Եվրոպա և Միջին Արևելք»,- նշեց JASUTA Travel տուրիստական գործակալության Զբոսաշրջիկության բաժնի ղեկավար Քրիստինա Մինասյանը:

«ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի տրամադրած առավելություները և հնարավորությունները բավական բազմազան են, և տվյալ ուղեգիրն էլ կազմում է դրանց մի մասը: Վստահ եմ, որ ուղեգիրը շահող մասնակիցը կանցկացնի հրաշալի ժամանակ իր ընկերների հետ միասին ծովափնյա Բաթումի քաղաքում, որը բավական սիրված է մեր բնակչության կողմից: «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի ընձեռած հնարավորությունները և առավելությունները մշտապես ընդլայնվում են, և համագործակցող ընկերությունների ցանկում ընդգրկվում են նորանոր ակումբներ և մշակութային օջախներ: Նշենք, որ «ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic» քարտի հետ նման անակնկալները շարունակական են լինելու»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x