ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առողջության ապահովագրության ոլորտում «ՌԵՍՈ»-ն ճանաչվեչ որպես լավագույ ապահովագրական ընկերություն

21.06.2013


Հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն արժանացավ «Հուսո աստղ» մրցանակի` ճանաչվելով Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում:

Մրցանակը հանձնեցին ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի արտաքին կապերի վարչության պետը և մամլո խոսնակը: Ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը ստանալով պատվավոր մրցանակը` իր խոսքում նշեց.

«Առողջապահության ոլորտում շատ կարևոր դեր ունեն բուժ. հաստատությունները և բժիշկները, ովքեր կյանքեր են փրկում, սակայն նրանք կհաստատեն, որ շատ հաճախ այդ գործին խոչընդոտում են ֆինանսական խնդիրները. հենց ապահովագրությունն է այն կախարդական փայտիկը, որն օգնում է լուծել այս ոչ պակաս կարևոր հարցը»:

Ըստ կազմակերպիչների արդյունքներն հայտնի են դարձել «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված համաժողովրդական անկախ քվեարկությունների տվյալներն ամփոփելուց հետո:

Հանդիսանալով ամենադինամիկ զարգացող կազմակերպությունը` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը Հայաստանում իր գործունեության կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է ապահովագրական շուկայի առաջատար դիրքերը:

Ընկերությունը շուկայում բացարձակ առաջատար է մի շարք ցուցանիշներով: 2012-2013թթ-ին հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ-ի գործունեությունն առողջության ապահովագրության ոլորտում: 2012թ-ին ընկերությունն ապահովադիրներից առողջական խնդիրների վերաբերյալ ստացել է մոտ 45000 զանգ, որոնցից շուրջ 21000-ը գրանցվել է որպես հայտ: Նույն ցուցանիշները 2013-ի հունիսի 20-ի դրությամբ հետևյալն է` շուրջ 42000 զանգ, որոնցից 10000-ը գրանցվել է որպես հայտ: 2012-2013թթ. ընթացքում ընկերության կողմից միայն մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների մասով կազմակերպվել են 660 վիրահատություններ` ընդհանուր առմամբ մոտ 500մլն. դրամ արժողությամբ:

ՌԵՍՈ-ի պրոֆեսիոնալ թիմի համար որպես զարգացման ուղենիշ ծառայում է ընկերության առաքելությունը, այն է` աջակցել քաղաքակիրթ ապահովագրական շուկայի և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x