ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ «AVERS» դրամական փոխանցումների համակարգին

20.06.2013


«AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց արագ առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ազգային արժույթով կամ արտարժույթով աշխարհի 81 պետություններում: Հայաստանից AVERS համակարգով փոխանցումներ կարելի է կատարել դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան դոլլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Առաջիկա ժամանակահատվածում համակարգին կմիանան նաև Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումը փոխանցման երկրում` համակարգի սպասարկման ցանկացած կետում:

Դրամական փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիրը և փոխանցվող գումարը: Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու փոխանցման կոդը:

Արտերկիր փոխանցման միջնորդավճարը կազմում է 1,3%, այն վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով: Լրացուցիչ միջնորդավճար դրամական փոխանցման ստացողից չի գանձվում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «АVERS համակարգի սակագնային քաղաքականությունը, դրամական փոխանցումների համակարգի անընդմեջ ընդլայնումը, ինչպես նաև գումարի փոխանցման և նշանակված վայրում ստացման վրա ծախսվող նվազագույն ժամանակահատվածը համապատասխանում են հաճահորդների հետ տարվող ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությանը»:

2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x