ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկն առաջարկում է բարձր` 13% տարեկան տոկոսադրույք «Ամառային» ավանդի համար

20.06.2013


Ամառային արձակուրդների շրջանում Յունիբանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդ «Ամառային», որի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի համար` սկսած 3 ամսից: Ավանդը կարելի է ձևակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով հետևյալ տոկոսադրույքներով` 13% տարեկան ՀՀ դրամի, 8-9% տարեկան` ԱՄՆ դոլարի և 6% տարեկան` եվրոյի դեպքում:

«Ամառային» ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո: Ավանդը կարող են ձևակերպել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Տվյալ ավանդը ներդրած բոլոր անձանց տրամադրվում են ArCa կամ Visa Electron, ինչպես նաև UNIPAY կոմունալ վճարումների քարտեր: «Ամառային» ավանդը կարելի է ձևակերպել մինչև 2013թ.-ի օգոստոսի 31-ը:

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով և կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են:

«Ամառային» ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի «Ավանդներ» բաժնում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x