ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի միջոցով ապառիկ գնելու դեպքում «Զիգզագ» խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը

19.06.2013


«Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ բանկը հայտարարել է նոր ամառային ակցիա. Յունիբանկի միջոցով Ariston և Indesit ապրանքանիշի ապրանքներ կամ Panasonic օդորակիչներ ապառիկ գնելու դեպքում, «Զիգզագ» խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:

Ակցիայի շրջանակներում «Զիգզագ» խանութների ցանցում գնումներ կատարելու համար, Յունիբանկն առաջարկում է U-Technics վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` 60 000 -1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է կամ հաճախորդը չունի դրական վարկային պատմություն, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Յունիբանկի սպառողական վարկավորման առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ «Սպառողական վարկեր» բաժնում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x