ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եկատերինբուրգում մեկնարկեց ՌԵՍՈ-ի ամենամյա ամառային ՓԱՌԱՏՈՆ-2013-ը

19.06.2013


Հունիսի 16-ին Եկատերինբուրգում մեկնարկեց ՌԵՍՈ-ի ամենամյա փառատոնը` «ՌԵՍՈ խմբի» անդամ ապահովագրական ընկերությունների ԱՊՀ երկրներից ժամանած ավելի քան 230 գործակալների, վաճառքների պատասխանատուների և ղեկավարների մասնակցությամբ:

6-օրյա փառատոնի ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մասնակիցների կարծիքները. կքննարկվեն այնպիսի արդի և կարևոր հարցեր, ինչպիսիք են ապահովագրական շուկայի խնդիրները, նորարար և ոչ ստանդարտ լուծումների մշակումները, տարբեր ապահովագրատեսակների գծով հայտերի կարգավորման գործընթացը, ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կազմակերպումը, գովազդային քաղաքականության վերաբերյալ «ՌԵՍՈ Խմբի» ռազմավարությունը և այլն:

ՌԵՍՈ-ի 10 հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է գործակալական ցանցի կառավարման դեպարտամենտի տնօրեն Հակոբ Հակոբյանը: Պատվիրակության կազմում է նաև գործակալական դպրոցի տնօրենը, ակտիվ գործակալական խմբերի ղեկավարներ, գործակալներ:

ՌԵՍՈ-ի ղեկավարությունը մշտապես խրախուսում է իր աշխատակիցների և գործակալների սեփական պրոֆեսիոնալ կարողությունները զարգացնելու ձգտումները և պարբերաբար նրանց ընդգրկում է Հայաստանում և արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, փորձի փոխանակման հանդիպումներին և նմանատիպ միջոցառումներին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x