ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնեք Ուկրաինա 7-10% զեղչով ՎՏԲ - Հայաստան Բանկի հետ

17.06.2013


Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի և Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների (ՈՒՄԱ) հետ համատեղ Բանկի Visa Gold, Visa Platinum, Visa Business и Visa Infinite քարտապաններին առաջարկում է օգտվել ՈՒՄԱ ավիատոմսերի վրա գործող զգալի զեղչերից:

Ակցիայի ընթացքում, վճարելով Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների ավիատոմսերի համար ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում քարտերով, հաճախորդը կստանա հնարավորություն օգտվելու հետևյալ զեղչերից.

7% զեղչ էկոնոմ դասի համար,

10% զեղչ բիզնես դասի համար:

Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է ձևակերպի Visa Gold, Visa Platinum, Visa Business կամ Visa Infinite քարտ ՎՏԲ-Հայաստան բանկում կամ օգտագործի առկա քարտը մինչև ակցիայի ավարտը` ս.թ. դեկտեմբերի 31-ը: ՈՒՄԱ ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Ավիատրանս» ավիագործակալությունից` ք. Երևան, Մաշտոցի 15 հասցեում, ինչպես նաև Ուկրաինայում` ՈւՄԱ ավիադրամարկղերից, ՈՒՄԱ Call Center-ի (հեռ. +380 44 581 5050) և www.flyuia.com կայքի միջոցով:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յուրի Վ.Գուսև. «Մենք շարունակում ենք համագործակցությունը Visa միջազգային վճարային համակարգի հետ տարբեր ուղղություններով: Այսօր պրեմիում քարտի քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկը տալիս է հնարավորություն` օգտվելու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների ավիատոմսերի վրա գործող զեղչերից` անկախ թռիչքի ուղղությունից: Մենք հույս ունենք, որ ակցիայի շրջանակներում մեր հաճախորդները կկատարեն անկանխիկ վճարումներ և Բանկի գործընկերներից կստանան զեղչեր: Ակցիան կխթանի անկանխիկ վճարումներն ու հաճախորդների մոտ կձևավորի քարտով վճարելու սովորություն»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x