ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել

17.04.2012

Երկուշաբթի, Apple ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 4%-ով, որը անընդհատ նվազման թվով հինգերորդ օրն է: Այդ օրերի ընթացքում աշխարհի խոշորագույն տեղխնոլոգիական ընկերության կապտիալիզացիան նվազել է ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 9,9%-ով, ապրիլի 10-ին գրանցված` 600,45 մլրդ դոլար գագաթնակետից: Դեռևս գրանցված անկումը բնորոշվում է, որպես բուռն վերելքին հետևած շտկում, սակայն շատ ներդրողներ արդեն մտահոգվում են, թե արդյոք նրանք ներկայում ընկերության պատմության մեջ արժեթղթերի ռեկորդային անկման ականատես չեն, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը: Գումարը, որով նվազել է Apple-ի շուկայական գինը, համադրելի է երբեմնի խոշորագույն տեխնոլոգիական ընկերության` Hewlett-Packard-ի ($48 մլրդ) կապիտալիզացիայի հետ: «Ահա թե ինչ է սպասվում շուկայում, երբ Apple-ի մասշտաբի ընկերությունը, նույնիսկ մի փոքր սայթաքում է իր ճանապարհին: Մենք բոլորս սա պետք է լավ հասկանանք և հետագայի համար հիշենք», - հայտարարել է Federated Investors ներդրումային հիմնադրամի ռազմավար, 370 մլրդ դոլար ակտիվներ կառավարող Ֆիլ Օրլանդոն: Փորձագետները հստակ պատասխան չունեն, թե ինչն է Apple-ի արժեթղթերի նման անկման հանգեցրել: Դա կարող է լինել և 200 դոլար արժողությամբ iPad Mini-ի արտադրության վերաբերյալ լուրերը, որը կարող է խաթարել «մեծ» iPad 3-ի վաճառքները: Կամ ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրանքները, թե Apple գնային համաձայնագիր է կնքել մի շարք հրատարակչությունների հետ, որի պատճառով տուգանքներ են սպառնում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում ընկերության խոշորագույն գործընկեր` Verizon Wireless ընկերության մտադրությունները, որը ցանկանում է սահմանափակել iPhone-ի և iPad-ի սուբսիդավորումը, մեկ մատակարարից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x