ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2012 թ . տարեկան արդյունքները` զարգացման և աճի բարձր ցուցանիշներով

17.06.2013


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի զուտ շահույթից 297 մլն 019 հազար դրամ, որպես շահաբաժին, հատկացվեց բաժնետերերին

2013թ. հունիսի 14-ին ժ.14:00-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: 2012 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր` ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին տասնյակում:

Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 297 մլն 019 հազար դրամ վճարվեց` որպես շահաբաժին: 2012թ.-ին ևս բանկը հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, իր շահառուներին առաջարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և բանկային պրոդուկտներ: Հաշվետու տարում Բանկը շարունակել է ինտենսիվ համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ առավել խորացել և ընդլայնվել են համագործակցության եզրերը: Վարկային տարբեր ծրագրերով ներգրավված ֆինանսական միջոցների շնորհիվ Բանկը պահպանել է իր ակտիվ ներգրավվածությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերում:

2012 թվականի հիմնական արդյունքները

- 2012թ. վերջին ընդհանուր ակտիվները կազմել են 113,713.1 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 29.8 %-ով։

- 2012թ. վերջին հաճախորդներին տրված վարկերը կազմել են 53,662.0 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 39.8 %-ով։

- 2012թ. վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 97,255.3 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 29.1 %-ով։

- 2012թ. վերջին հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 63,279.6 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 25.4 %-ով։

- 2012թ. վերջին զուտ շահույթը կազմել է 3,332,3 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 50.5 %-ով։

- 2012թ. վերջին ընդհանուր կապիտալը կազմել է 16,457,9 մլն. ՀՀ դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 34.4 %-ով։

- 2012թ. վերջին հաճախորդների թիվը կազմել է 167,103` որը 2011թ. վերջի համեմատ աճել է 18.6%-ով։

- 2012թ. վերջին թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 103,015 հատ, որը 2011թ. վերջի համեմատ աճել է 20.1%-ով։

- 2012 թվականի ընթացքում բացվել է 4 մասնաճյուղ։ Տարեվերջի դրությամբ Բանկի տարածքային ցանցը ընդգրկել է 42 մասնաճյուղ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաշվետու տարվա ընթացքում արձանագրել է հետևյալ հիշարժան իրադարձությունները

- Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸկնքեցին 4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

-«NASDAQ OMX ARMENIA» բորսայի կազմակերպված մրցանակաբաշխությանը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվեց բորսային լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, ինչպես նաև շնորհվեց Գրան-պրի մրցանակը` բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:

- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվեց «2011թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»

- Բանկը 268 մլն 225 հազար ՀՀ դրամ շահաբաժին վճարեց բաժնետերերին 2011 թվականի գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, արժանացել է Գերմանական Commerzbank AG «Որակի գերազանցություն» մրցանակին

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ի հետ ստորագրեց 7 մլն դոլարի նոր վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով

- Առաջին անգամ ՀՀ-ում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկեց 40.000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և բելգիական Incofin Investment Management կազմակերպության Rural Impulse Fund II (RIF II) –ի միջև ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի Incofin Investment Management-ը դարձավ բանկի 4,99% բաժնետոմսերի սեփականատեր:

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում:

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամը կնքեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:

- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել responsAbility Global Microfinance հիմնադրամի հետ: Բանկը 248 մլն 491 հազար ՀՀ դրամ շահաբաժին վճարեց բաժնետերիերի 2010 թվականի գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x