ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի է ունեցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի բաժնետերերի 2012թ.-ի տարեկան ժողովը

17.06.2013


2013թ. հունիսի 14-ին ժ.12.00-ին` Նար-Դոսի 2 հացեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ դահլիճում կայացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատական է:

2012թ. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

2012թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2011թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.

Ընդամենը ակտիվներ     8.0%-ով,

Վարկային ներդրումներ     4.5%-ով

Ժամկետային ավանդներ     20.8%-ով

Ցպահանջ ավանդներ     8.8%-ով

Ընդհանուր կապիտալ     2.0%-ով

Հաճախորդներ     2.2%-ով

Հաշվետու տարում Բանկը ներդրել է հետևյալ նոր ծառայությունները. ֆիզիկական անձանց «Ուսանողական» և «Այլ անձանց երաշխավորությամբ» վարկերի, միջազգային վճարահաշվարկային համակարգերով գումարներ ստացող ֆիզիկական անձանց վարկային գծերի տրամադրում, «ArCa Gold Paradox» co-branded քարտերի թողարկում, անկանխիկ ոսկու նվեր քարտերի տրամադրում: 2012թ. ի լրումն այլ վճարային համակարգերի, Բանկը միացավ նաև «Avers», «Unistream» և «Golden Money Transfer» վճարային համակարգերին:

Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 25,500 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը ավելի քան 143,000-ի:

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 19.3%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 2.2%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 108,549:

2013թ.-ի հունիսի 12-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 9.76 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 84.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 37.6 մլրդ դրամ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x