ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի կարկուտից տուժածներին

14.06.2013


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի կարկուտից տուժածներին: Մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետեւանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը եւ այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետեւելով իր մարդասիրական առաքելությանը եւ ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը եւ առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաեւ` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % եւ բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք, եւ հատկացվեց  մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ՝ 4000 մարդու սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 3 ամսվա սննդի եւ հիգիենիկ պարագաների կարիքները:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը եւ շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

Մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել ս/թ հուլիսի առաջին շաբաթվանից:

news.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x