ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կարկուտից տուժածների համար հավաքվել է 74 միլիոն դրամ

13.06.2013


ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն (ՄԱՊ-ի Ալիկը) այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կարկուտից վնասի չափը գնահատվել է 25 մլրդ դրամ: Նա նշեց, որ գյուղացիների համար բացված հիմնադրամում, որը Արմավիրի կարկուտից տուժած 46 գյուղի համար է ստեղծվել, այս պահին հավաքված գումարի չափը 74 միլիոն դրամ է կազմում: Նա հավելեց, որ ակտիվացել է գումար փոխանցող մարդկանց թիվը:

Ալեքսան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց առաջին չորս խոշոր գումար փոխանցողներին, նա ասաց, որ քսան միլիոն ՀՀ ոստիկանությունն է փոխանցել, քսան միլիոն հարյուր հազար դրամ՝ ՀՀ ՊԵԿ-ը, տասը միլիոնի չափ՝ ՀՀ կենտրոնական բանկը, վեց միլիոն՝ ԱԺ-ն, ՄԱՊ-ը՝ չորս միլիոն, դատարանների միությունը՝ երկու միլիոն: Սփյուռքից աջակցել է մեկ կին՝ հինգ հարյուր դոլարի չափով: Երեկ Արմավիրի քաղաքապետարանը մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ է փոխանցել:

Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, մինչև ամսվա վերջը գործարանը կփոխանցի քսան միլիոն դրամ: Շատ են նաև հազար դրամից մինչև տասը հազար և ավելի փոխանցողները: Փոխանցումները կարող են կատարվել մինչև օգոստոսի մեկը:

Նա նշեց, որ խնդիրը պետք է նաև ներկայացնել սփյուռքահայերին: Որպես օրինակ՝ ասաց, որ ԱՄՆ-ում եթե որևէ աղետ է լինում, բոլորն են աջակցում:

Բասնախոսը նշեց, որ բաշխումը պետք է թափանցիկ լինի, որ որևէ մեկը չմտածի, թե որևէ դրամի հանդեպ ոտնձգություն է լինում:

Հարցին՝ գյուղացու վարկերն այս պահին սառեցված չե՞ն՝ չնայած վարչապետի խոստմանը, բանախոսը պատասխանեց, որ եթե որևէ մեկը շեղվի այդ պայմանավորվածությունից, թող գյուղապետը զանգի, ինքն անձամբ կգնա այդ գյուղ, գյուղացու փոխարեն այդ պայմանավորվածությունը ձեռք կբերի:

Ալեքսան Պետրոսյանի խոսքերով՝ առաջին անգամ է որ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կենտրոնական բանկը, ՊԵԿ-ը գումար են փոխանցում, ըստ նրա՝ սա արդեն նոր մշակույթի սկիզբ է:

1in.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x