ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը գործարկեց Salesforce համակարգը

12.06.2013


Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը:
Ժամանակակից համակարգի ներդրումը բանկին հնարավորություն տվեց էապես կրճատել վարկերի հաստատման և ձևակերպման ժամանակը: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեում լավագույն պայմաններով. կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20% -ից:

Վարկը կարելի է ձևակերպել բանկի գործընկեր` խոշոր առևտրային ցանցերում, ինչպիսիք են «Վեգա», «Զիգզագ», «Մոբայլ Սենթր», «Օրանժ», «ՎիվաՍելլ», «Արայ», «Տեխնոլայֆ», «Վեստա», «Նիքս», «Սամսունգ», «Rich Computers», «Fine», «Նոր տուն», «Իդեալ» և «Կլայկ» ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով Յունիբանկը համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ: Վարկի համար կարելի է դիմել նաև բանկի 44 մասնաճյուղ:

Այսօր Յունիբանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը սպառողական վարկավորումն է: Իսկ դա ենթադրում է հաճախորդամետ մոտեցում և ֆիզիկական անձանց սպասարկման բարձր որակի ապահովում: Այդ իսկ պատճառով Յունիբանկը ներդրել է Salesforce համակարգը, որի հիմքում ընկած է հաճախորդների շահերի գերակայությունը: Բանկի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողական վարկավորման ժամանակ հաճախորդները հատկապես կարևորում են վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման արագությունը և ցածր տոկոսադրույքը: Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները, Յունիբանկն այսօր առաջարկում է շուկայում գործող լավագույն պայմաններից մեկը` սկսած 20% տարեկան տոկոսադրույք և վարկի հաստատում ընդամենը 1 րոպեում:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը առաջիկայում ևս կշարունակի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մանրածախ բիզնեսում: Բանկը կտեղադրի 60 նոր վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել վարկերի մարումներ, UNISTREAM դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլն: Տերմինալներով վճարման պարզ և հասարակ գործընթացը, դրանց շուրջօրյա աշխատանքը հաճախորդների սպասարկումը դարձնում են էլ ավելի արագ և հարմար:

Սպառողական վարկավորման պորտֆելի մեծությամբ Յունիբանկը ընդգրկված է հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34.6%-ով և կազմել 39.3 մլրդ դրամ:

Յունիբանկի սպառողական վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ «Սպառողական վարկեր» բաժնում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x