ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկը համագործակցում է «AVERS» դրամական փոխանցումների համակարգի հետ

12.06.2013


Սույն թվականի հունիսի 10-ից Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է ևս մեկ համակարգով: Այսուհետ դուք կարող եք դրամական փոխանցումներ իրականացնել «AVERS» համակարգով:

«AVERS» համակարգն ունի 95 000 գործող կետեր աշխարհի 81 պետություններում, այդ թվում` Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Չինաստանում, Իսպանիայում, Իսրայելում, Շվեյցարիայում և այլն։

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ-ով, ակնթարթային արագությամբ, ընդ որում փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաև առանց բանկ այցելելու Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին ` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:

Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` «Bistraya Pochta», «Unistream», «Money Gram», «Intel Express», և «Inter Express»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x