ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դոլարի արժեզրկման հետևանքով ավելացել են ներմուծվող ապրանքների գները

11.06.2013


Ներմուծման գներ. 2013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարի արժեզրկումը նպաստել է ներմուծվող ապրանքների դոլարային գների աճին: Ներմուծման դոլարային  գների՝ նախորդ եռամսյակի տ/տ աճը պահպանվել է 2013 թ. առաջին եռամսյակում և, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել տ/տ 2.8%: 

Ներմուծման գների վրա աճի ուղղությամբ հիմնական նպաստումը պայմանավորվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սպառողական ապրանքների գների աճով:

Սպառողական ապրանքների գների աճը մեծապես պայմանավորվել  է առևտրի գործընկեր երկրներից` Եվրոգոտում, Բելառուսում, Ռուսաստանում և Թուրքիայում դոլարային գների տ/տ աճով: 

Նշենք նաև, որ 2013 թ. առաջին եռամսյակում ներմուծման դոլարային գների տ/տ 2.8% աճի և ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին անվանական փոխարժեքի տ/տ 5.1% արժեզրկման պայմաններում, սպառողական զամբյուղում ներառված ներմուծված ապրանքների դրամային գները միջինում աճել են տ/տ 7.1%-ով: 

Արտադրողների գներ.  2013 թվականի առաջին եռամսյակում  ՀՆԱ դեֆլյատորի ինդեքսը, ըստ ԿԲ գնահատումների, կազմել է տ/տ շուրջ 102, որը արդյունք է արդյունաբերողների արտադրանքի, շինարարության և բեռնափոխադրումների գների ինդեքսների աճի:

Գների առավել  բարձր աճ արձանագրվել է  արդյունաբերության ճյուղում, որտեղ եռամսյակային աճը կազմել է տ/տ 7.4%` հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության` 10.6% և էներգիայի, գազի արտադրության և բաշխման` 7.2% աճով:

Գյուղատնտեսության ճյուղում եռամսյակի ընթացքում արձանագրվել է գների  տ/տ 11.8% նվազում, որը բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում գների՝ համապատասխանաբար 24.5% և 8.5% նվազման արդյունք է: Ընդ որում,  բուսաբուծության գնանկմանը մեծապես նպաստել են կարտոֆիլի և  բանջարաբոստանային կուլտուրաների՝ 28.4% և մրգի` 17.8% գնանկումները, իսկ անասնաբուծության ոլորտի գնանկումը հիմնականում կաթ, կաթնամթերքի և մսի գների համապատասխանաբար 9.4% և 8.4% նվազման արդյունք է:

Շինարարությունում  առաջին եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 2.3% աճ` հիմնականում պայմանավորված ճյուղում նկատվող որոշակի աշխուժացմանը շինանյութերի գների և աշխատավարձերի աճի արձագանքմամբ: 

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է  բեռնափոխադրումների գների տ/տ 2.1% աճ՝ պայմանավորված  երկաթուղային (1.4% աճ), օդային (8.2% աճ) և ավտոմոբիլային (3.5% աճ) տրանսպորտի  սակագների աճով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x