ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Քնած աշխատողը սխալմամբ 222222222,22 եվրո է փոխանցել

11.06.2013


Գերմանական բանկի աշխատակիցը աշխատավայրում քնած ժամանակ փոխանցել է մոտ 222 միլիոն եվրո, հաղորդում է BBC News-ը:

Աշխատակիցը պետք է կատարեր 64.2 եվրոյի փոխանցում, սակայն քնել է՝ ձեռքերը թողնելով ստեղնաշարի վրա, ինչի արդյունքում սեղմել է 2 կոճակը և հաշվեհամարին փոխանցել 222222222,22 եվրո: Սխալը շուտով հայտնաբերել և ուղղել են:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2012թ. ապրիլին՝ Մայնի Ֆրանկֆուրտի բանկի մասնաճյուղում, սակայն չի հաղորդվում, թե որ բանկի մասին է խոսքը:

Պատահարի հետևանքով աշխատանքից հեռացվել է 48-ամյա բանկի աշխատակցուհին, որի պարտականությունների մեջ էր մտնում հսկել քնած աշխատակցուհու գործողությունները: Կինը, որը բանկում աշխատել էր 1986թ., դիմել է դատարան՝ պնդելով, որ ֆինանսական փոխանցումը հաստատվել է սխալմամբ, ոչ թե միտումնավոր:

Դատարանը պարզել է, որ պատահարի օրն աշխատակցուհին իրականացրել է ավելի քան 800 գործողություն: Հունիսի 10-ին դատարանը վճռել է, որ կնոջն աշխատանքից հեռացրել են անօրինական կերպով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x