ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ին միջին անվանական աշխատավարձը աճել է 5.1%-ով. ԿԲ

11.06.2013


2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձի աճը եղել է ԿԲ կանխատեսումներին մոտ՝ կազմել է 5.1%` արտահայտելով մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը և  բյուջետային ֆինանսավորում ունեցող որոշ կազմակերպություններում աշխատավարձերի չափավոր աճը, որի պարագայում աշխատավարձերի իրական աճը վերը նշված ժամանակահատվածում կազմել է 2.5%: 2013 թ. առաջին եռամսյակում անվանական աշխատավարձի աճի տեմպը եղել է նախորդ կանխատեսումների համեմատ ավելի փոքր և կազմել է 3.3%: 2013 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 2.9% գնաճի պարագայում իրական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էապես չի փոխվել: Այս մասին գրված է ՀՀ ԿԲ- ի հրապարակած «Գնաճի հաշվետվության մեջ»:

Մասնավոր հատվածում անվանական աշխատավարձերի չափավոր աճի վրա հիմնականում ազդեցություն է ունեցել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի արտադրողականության շարունակական աճը, գյուղատնտեսության ոլորտում աշխատավարձերի աճը և տնտեսական աճին զուգընթաց՝ աշխատուժի նկատմամբ պահանջարկի ավելացումը: 

2012 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում աշխատուժի աճող պահանջարկի պայմաններում գործազրկության միջին մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1 տոկոսային կետով և կազմել 17.3%: Տնտեսական աճի շարունակականության արդյունքում 2013 թ. առաջին եռամսյակում շարունակվել է գործազրկության նվազումը և կազմել 19.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.7 տոկոսային կետով):

Աշխատանքի շուկայի վերը նշված զարգացումների պայմաններում 2012 թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես նաև 2013 թ. առաջին եռամսյակում աշխատանքի շուկայում էական անհավասարակշռություններ չեն նկատվել: Հետևաբար կարելի է փաստել, որ վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա եղել է չեզոք:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x