ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ պարգևեց տոն Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաներին

10.06.2013


«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ ս.թ. հունիսի 7-ին անցկացրեց բարեգործական ակցիա Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների երեխաների համար: Թատրոնի փոքրիկ այցելուներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ` հեքիաթային հերոսներ, անիմատորներ, ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ, ինչպես նաև հյուրասիրություն, փուչիկներ և նվերներ:

Ուրախ մրցույթները, ակտիվ խաղերը, հնարամտության և ճարպկության առաջադրանքները երեխաներին հիացմունք պատճառեցին ու երջանկացրին շատ մանկական սրտեր:

Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը:

Միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները:

Ներկա էին նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել հոգածության և ուշադրության կարիք ունեցող երեխաների կյանքում: Ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կազմակերպած միջոցառումը դուր եկավ երեխաներին: Բարեգործությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդույթներից է: Բանկը միշտ պատրաստ է աջակցել սահմանափակ կարողություններով երեխաներին ինտեգրվել հասարակություն»:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Բիբին. «Երեխաները մեր ընկերության բարեգործական ծրագրի առաջնահերթ ուղղությունն են: Մենք պատասխանատու ենք նրանց առջև: Ծնողազուրկ, առանց ծնողների խնամքի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ադապտացիան, երեխաների ու պատանիների մտավոր, ստեղծագործական կյանքի զարգացման աջակցությունը այն խնդիրներն են, որոնցով մենք զբաղվում ենք արդեն 10 տարի: Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ նրանց համար տոն ենք կազմակերպում»:









ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x