ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն առաջարկում են “0%, 0%, 0%+” վարկային ակցիան

10.06.2013


Յունիբանկի կողմից իրականացվող «0%, 0%, 0%+» ակցիան, որի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր «երեք զրո» պայմաններով խոշոր առևտրային ցանցերում ապրանքներ ձեռքբերելու համար, սկսել է մեծ պահանջարկ վայելել բնակչության կողմից:

Վարկի հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է առաջարկվող պայմանների բացառիկությամբ` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% միջնորդավճար:

Ներկա դրությամբ Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն իրականացնում են «0%, 0%, 0%+» ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով կահույք ձեռքբերել առավելագույն մատչելի պայմաններով: Այսինքն, հաճախորդը վճարում է միայն կահույքի արժեքը` զերծ մնալով հավելավճարներից: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:

Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչև 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն: Ակցիան գործում է մինչև 2014թ.-ի ապրիլի 20-ը:

Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմաններն էապես բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը: Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x